Խորովածի Համահայկական 13-րդ Փառատոն

Ստեփանավանում անցկացված Խորովածի 13-րդ համահայկական փառատոնը միավորեց հայկական խոհարարական ավանդույթները, մշակույթը, երաժշտությունն ու ժամանցը։

Concept Events-ի կազմակերպմամբ փառատոնը համախմբեց խոհարարների, տեղական արտադրողների, մասնակիցների և հազարավոր այցելուների՝ ստեղծելով տոնական և էներգետիկ միջավայր։

Փառատոնի ընթացքում իրականացվեցին խոհարարական մրցույթներ, գաստրոնոմիական տոնավաճառ, մշակութային և երաժշտական ծրագրեր, ինչպես նաև տարբեր ժամանցային ակտիվություններ։