«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքը համախմբեց Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականներին՝ խթանելով ակտիվ ապրելակերպը, սպորտային ոգին և հեծանվային սպորտի նկատմամբ հետաքրքրությունը։
Մրցաշարի եզրափակիչ փուլն անցկացվեց Գեղարքունիքի մարզում՝ Սևանի թերակղզուց մինչև Շողակաթ 40 կմ երկարությամբ երթուղով։ Մասնակիցները մրցեցին տարբեր տարիքային խմբերում՝ ներկայացնելով իրենց դպրոցներն ու համայնքները։
Միջոցառումը դպրոցականների համար դարձավ նոր փորձությունների, մրցակցային ոգու և նոր ծանոթությունների հարթակ՝ ընդգծելով երիտասարդների շրջանում սպորտի և առողջ ապրելակերպի կարևորությունը։

